ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ՄԿՐՏՉԻ  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

               (1920-2008)

Ծնվել է 1920թ. մայիսի 15-ին Կոտայքի շրջանի Գառնի գյուղում:

Հայրը` Մկրտիչ Բարսեղի Բարսեղյանը(1893-1938), պատկանելով գյուղի  ունևոր խավին,եղել է կրթված և խելացի մարդ, հայացքներով հարել է դաշնակցությանը և նույնիսկ, ըստ տեղեկությունների, 1918 թ մասնակցել է Սարիղամշի  մարտերին:

Մայրը` Հայկանուշ Օհանի Գևորգյանը`(1895-1987)- նույնպես եղել է կիրթ և խելացի կին, որոշ ժամանակ սովորել է Էրիվանի ‘Գայանյանց Օրիորդաց դպրոցում ¨ և , հատկապես, մայրն է զբաղվել թվով յոթ երեխաների ուսման ու դաստիարակության հարցերով:Իսկ մորեղբայրը եղել է Երեվանի Պետական Համալսարանի ամենաառաջին շրջանավարտներից մեկը:

Գառնի գյուղում  Հ. Հովհաննիսյանը ստանում է ութնամյա կրթություն ,այնուհետև իր ուսումը շարունակում է Երևանում` Բերիայի անվան դպրոցում: Նա հաճախ պատմում էր, թե ինչպես  էր ոտքով Գառնիից հասնում Երևան և որպեսզի այդ ժամանակը զուր չանցնի,այդ ճանապարհի ընթացքում ռուսերեն բառեր էր սովորում, ինչը հիմք էր դրել նրա ռուսերեն սովորելուն:

Մինչ դպրոցի ավարտելը` 1938թ գարնանը   ձերբակալում են նրա հորը` Մ. Բարսեղյանին, բանտարկում,այնուհետև որպես ժողովրդի թշնամի արտաքսում: Այդ դեպքը չափազանց ծանր է անրադառնում ողջ ընտանիքի և հատկապես  Հովհաննեսի վրա: Ընտանիքի ավելի փոքր երեխաներին պարբերաբար հեռացնում են դպրոցից, թույլ չտալով սովորել: Հալածանքները հետապնդում են նաև մեծահասակներին :

Այդ տարիներին նա կրում էր հոր ազգանունը`Բարսեղյան և որպեսզի կարողանա շարունակել հետագա ուսումը առանց խոչընդոտների (քանի որ հայրենիքի դավաճանի որդին իրավունք չուներ բարձրագույն կրթություն ստանալու) նա ստիպված փոխում է ազգանունը Հովհաննիսյանի, ինչը իրենց ընտանիքի տոհմական ազգաննունն էր:

1938թ. ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը: 1941թ ավարտելով 3-րդ կուրսը, մի քանի ուսանողներով մեկնում են Մոսկվա պրակտիկայի: Հունիսի 21-ին հասնում են Մոսկվա, որտեղ  էլ որ նրանց դիմավորում  Ֆաշիստական Գերմանիայի հարձակման լուրը:

Վերադառնալով Երևան, նա 1941թ. նոյեմբեր  ամսին մեկնում է ռազմաճակատ, երկու տարի կռվում է  ընդդեմ ֆաշիստական Գերմանիայի: 1943 թ.  ծանր վիրավորվում է, զորացրվում և, վերադառնալովՀայաստան , շարունակում է ուսումը Համալսարանում:

1945 թ. Հ. Հովհաննիսյանը գերազանց ավարտում է աշխարհագրական ֆակուլտետը: Այնուհետև 1946 թ. դեկտեմբեր ամսին  մեկնում է Մոսկվա, ընդունվում է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան Պետական  Համալսարանի ասպիրանտուրան և ուսանում է աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս  Կ.Ս.Սալիշչևի մոտ, որի հետ սերտ բարեկամական կապերը նա պահպանում է ավարտելուց հետո էլ  մինչև իր ուսուցչի կյանքի վերջը: Կ. Ս. Սալիշչևը կարկառուն գիտնական էր, ակադեմիկոս և երկար տարիներ ղեկավարում էր նաև Միջազգային Քարտեզագրական ընկերությունը:

Ասպիրանտուրայում ուսանելու տարիներին Հ. Հովհաննիսյանի գիտական ուսումնասիրությունների առարկան է դառնում Հայաստանի նկարագրությունը անտիկ շրջանի աշխարհագրական աշխատություններում: 1948թ մայիսին նա ավարտում է ասպիրանտուրան, վերադառնում է Երևան և աշխատանքի է անցնում Պետական  համալսարանում: Աշխատում է իր գիտական թեզի վրա, իսկ 1950թ. հոկտեմբեր ամսին Թբիլիսիի Պետական Համալսարանի աշխարհաերկրաբանական ֆակուլտետի Գիտական Խորհրդում փայլուն  պաշտպանում է իր թեկնածուական թեզը`

“Աշխարհի հայկական ձեռագիր քարտեզը” թեմայով:

1960 թ. Հ. Հովհաննիսյանը Բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի կողմից ստանում է  նաև դոցենտի կոչում:

Նա մոլի մեղվաբույծ էր ,ու հենց այդ պատճառով երկար տարիներ Հ. Հովհաննիսյանը աշխատում էր Հայաստանի մեղվաբուծական և մեղրատու բույսերի քարտեզի վրա, ինչը հետագայում պիտի դառնար նրա դոկտորական թեզը, ցավոք, ելնելով նրա կյանքի ինչ-ինչ հանգամանքներից այդ  գործը մնաց անավարտ:

Շուրջ 50 տարի Հ.Հովհաննիսյանը դասավանդել է Պետական համալսարանի աշխարհագրական  ֆակուլտետում: Բազմաթիվ գիտական աշխատանքների, հոդվածների հեղինակ է :Այդ թվում նաև հեղինակն է “Քարտեզագրություն” դասագրքի: Մի դասագիրք որով ուսանել և հաղորդակից են դարձել քարտեզագրություն առարկային շատ և շատ ուսանողներ:

Նա մինչև 1993 թվականը դասավանդել է Պետական համալսարանի  աշխարհագրական ֆակուլտետում: Սիրվել ու գնահատվել է թե ուսանողների, և թե կոլեգաների կողմից:

Հ. Հովհաննիսյանը եղել է հմուտ և սիրված մանկավարժ , ուսուցանել ու դաստիարակել է բազմաթիվ աշխարհագետներ ու քարտեզագետներ, որոնք մինչ այժմ վառ են պահում նրա հիշատակը:

 

 

    Արամայիս Մեսրոպի Հարությունյան

(1931-2011թթ)

Արամայիս Մեսրոպի Հարությունյանը ծնվել է 1931թ. Գառնի գյուղում, աշխատավորի ընտանիքում: Սովորել և ավարտել է Գառնիի միջնակակարգ դպրոցը ոսկե մեդալով: Ապա ընդունվել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Համալսարանն ավարտելուց հետո նշանակվում է Արարատի բազմատիրաժ թերթի խմբագիր, որից հետո Վեդիի շրջանային թերթի խմբագիր:

1968 թվականից արդեն տեղափոխվում է հայրենի շրջան և որպես գլխավոր խմբագիր  աշխատում է Աբովյանի քաղաքային և շրջանային խորհուրդների <<Արշալույս>> պաշտոնաթերթում:

Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ: Բազմիցս ընտրվել է այս միության վարչության կազմում:

ՄԻ շարք գրքերի հեղինակ է եղել:

 

 

   ՎԱՐԴԱՆ ԶՈՐԻԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ծնվել է 1966 թ. Կոտայքի մարզի (նախկին` Աբովյանի շրջան) Գառնի գյուղում:

1983 թ. ավարտել է Գառնիի թ. 1 միջնակարգ դպրոցը:

1983-1990 թ.թ. սովորել է ԵՊՀ հայ բանա­սի­րության ֆակուլտետում:

1993 թ. ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան:

1995թ. «Մխիթար Սե­բաս­­տացու լեզվաբանական ժառանգությունը» ատենախոսության համար նրան շնորհվել է բանասիրական գիությունների թեկնածուի գիտական աստիճան:

2008-ից ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ է, իսկ 2013-ից` նույն ամբիոնի վարիչը:

1995-ից մինչև օրս դասախոսում է ԵՊՀ-ում: Հրատարակել է «Մխիթար Սեբաստացու լեզվաբանական հայացք­ները» (2008), «Ընդհանուր և հայ լեզվաբանության հարցեր» (2015) գիտական աշխա­տու­թյուն­ները և «Խոստովանություն» (2016) բանաստեղծական ժողովածուն: Նրա առա­ջա­բա­նով լույս է տեսել ակադ. Գ. Ջահուկյանի  «Լեզվաբանության պատմություն» (II հրատ., Եր., 2016), իսկ առաջաբանով, խմբագրությամբ և ծանոթագրություններով` 20-րդ դարասկզբի ազգային ազա­տագրական պայքարի նշանավոր գործիչ խմբապետ Մարտիրոս Աբրա­համ­յանի «Իմ հիշելի հուշերը» գրքերը (Եր., 2016):

1990-ից առ այսօր հանրապետության և սփյուռքի տարբեր թերթերում և գիտական հանդեսներում հրապարակել է շուրջ  հարյուր հրապարախոսական, քաղաքական-վերլո­ւ­ծա­կան, պատմագիտական, գրականագիտական և լեզվաբանական հոդվածներ:

1992 թ. մասնակցել է ԼՂՀ Շուշի քաղաքի ազատագրմանը, որի համար 1994 թ. ԼՂՀ նախագահության որոշումով պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար մեդալով»:  2015 թ. պարգևատրվել է ԵՊՀ «Արծաթե մեդալով»:

 

            ՌՈՒԲԻԿ ԱՐՏԱՎԱԶԴԻ ԲԱԲԱՅԱՆ

Գեղանկարիչ:

Հայաստանի նկարիչների միության անդամ:

Գառնիի գեղարվեստի դպրոցի տնօրեն:

 

 

            ԳԱԳԻԿ  ԶԱԼԻԿԻ  ՄԱՆԱՍՅԱՆ

2002-2007 թվականներին Հայաստանի Հանրապետության մշակույթի երիտասարդության  հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար:

2007 թվականից մինչև այժմ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն:

 

 

 

 

 

 

  ԱՐՏԱԿ ՎԱՐԱԶԴԱՏԻ  ԱՅՎԱԶՅԱՆ

Թատրոնի և կինոյի դերասան:

 

 

 

 

 

 

 

        ԱՐԵՎԻԿ ԳԱՐՈՒՇԻ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Արևիկ Գարուշի Կարապետյանը ծնվել է 1978թ. Կոտայքի մարզի  Գառնի գյուղում:

1985թ. հաճախել է Գառնիի N 1 միջնակարգ դպրոցը և ավարտել է 1995թ-ին:

1990թ. զբաղվել է  ձյուդո ըմբշամարտով:

1991-1992թթ. մասնակցել է ՀՀ պատանիների առաջնությանը և գրավել է 1-ին տեղը:

1993թ. մասնակցել է երիտասարդների առաջնությանը և գրավել է 1-ին տեղը:

1994թ. մասնակցել է ՀՀ առաջնությանը, գրավել է 1-ին տեղ և ընդգրկվել է ՀՀ ձյուդո ըմբշամարտի հավաքականի կազմում:

1995-96թթ. աշխատել է Գառնիի N 2 միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

1995թ. մասնակցել է ԱՊՀ-ի երիտասարդների խաղերին և գրավել է 5-րդ տեղը:

1996թ.մասնակցել եմ ՀՀ առաջնությանը, գրավել եմ 1-ին տեղ և մասնակցել եմ սամբո  ըմբշամարտի երիտասարդների առաջնությանը գրավել եմ 1-ին տեղ:

1996թ. մասնակցել եմ Խարկովում կայացած աշխարհի առաջնությանը և գրավել եմ 3-րդ տեղ:

1997-2001թթ ընդունվել և ավարտել եմ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:

1997թ.  դարձել եմ ՀՀ առաջնության հաղթող և մասնակցել եմ Հարավսլավիայում կայացած աշխարհի առաջնությանը և գրավել եմ 2-րդ տեղ:

1998թ. ընդգրկվել եմ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դյուցազնագրքում:

1998թ. ստացել եմ միջազգային սպորտի վարպետի կոչում:

1998թ. Լիտվիայի Շահուլյա քաղաքում մասնակցել եմ աշխարհի առաջնությանը և գրավել եմ 3-րդ տեղ:

1999թ. մասնակցել եմ Իսպանիայում կայացած աշխարհի առաջնությանը և  դարձել եմ աշխարհի չեմպիոն:

2012 թ.  շնորհվել է Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետի կոչում:

2005թ. ընտրվել եմ սամբո ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար:

2002թ-ից աշխատում եմ ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեում՝ որպես Մարզակառույցների մարզական կազմակերպությունների հետ կատարվող աշխատանքների վարչության ոչ օլիմպիական մարզաձևերի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնում:

2007թ.   մինչ օրս աշխատում եմ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի  սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության մարզական  համալիր միջոցառումների  ծրագրերի վելուծության բաժնի  գլխավոր մասնագետի պաշտոնում:

2013 թ. պարգևատրվել եմ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրով: